‘«Զվարթնոցը» պարտքերի պատճառով հետաձգել է «Արմավիայի» չվերթները ‘

1056

«Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը` ավիափոխադրողի ունեցած պարտքերի պատճառով:

iLur.am-ի հետ զրույցում   «Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան նշել է, որ «Արմավիան» արդեն փոխանցել է գումարը, սակայն քանի որ շաբաթ-կիրակի օրերին հաջորդող երկուշաբթին ոչ աշխատանքային էր, իսկ գումարն էլ փոխանցվում է 2-3 օրվա ընթացքում, ուստի գումարը դեռ տեղ չի հասել:

Նրա խոսքով՝ երեկ հետաձգվել են չվերթներ դեպի Սամարա, Մոսկվա և Կրասնոդար, իսկ այսօր առավոտից՝ դեպի Թել Ավիվ և Մոսկվա:

 

Նախորդ հոդվածը‘Ելույթային մետամորֆոզ. «Ծիածանագույն կարուսելից» մինչև «Դերո» ‘
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ վարչապետին’