‘«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 36,9 տոկոսով’

783

2014թ. մայիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 36,9 տոկոսով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Այսպես` եթե 2013թ մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 125 263 ուղևոր, ապա 2014թ մայիսի ցուցանիշը կազմում է 171 431 ուղևոր: Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 49.4 տոկոս: 2014թ. մայիսին կատարվել է 1858 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1244 չվերթի համեմատ: Եթե 2013թ. մայիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: 

Նախորդ հոդվածը‘Գերության մեջ եղած Արսեն Խոջոյանի հետ Ադրբեջանում հայերեն էին խոսում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը եւ Բուրկհալտերը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր’