‘«Զվարթնոց» օդանավակայանով բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 15.6 տոկոսով’

753

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը 2013 թվականին մնացել է գրեթե 2012 թվականի մակարդակի վրա՝ կազմելով 1,691 մլն.ուղևոր, ասված է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության զեկույցում: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն է ժամանել 861 հազ.ուղևոր՝ 2012 թվականի 846 հազարի փոխարեն, իսկ մեկնող ուղևերների թիվը 2013 թվականին 845 հազարից նվազել մինչև 830 հազար: Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով փոխադրվել է 10.3 հազ.տոննա բեռ՝ 2012 թվականի 12.2 հազ.տոննայի փոխարեն (անկումը` 15.6 % ): Արտահանումը կազմել է 6.1 հազ.տոննա՝ 2012 թվականի 6,7 հազ.տոննայի փոխարեն, իսկ ներմուծումը նվազել է մինչև 4,2 հազ.տոննա՝ նախորդ տարվա  5.5 հազ.տոննայի փոխարեն: Նշենք, որ « Զվարթնոց» օդանավակայանը հանդիսանում է Հայաստանի հիմնական դարպասը: «Շիրակ» երկրորդ միջազգային օդանավակայանով 2013 թվականին փոխադրվել է 66.5 հազ.ուղևոր՝ 2012 թվականի 71.5 հազարի փոխարեն: Անցյալ տարվա ընթացքում փոխադրվել է 4 տոննա բեռ՝ 2012 թվականի 30 տոննայի փոխարեն: 

Նախորդ հոդվածը‘Արշակ Զաքարյանի «Անպետքը» ֆիլմը՝ լեհական կինոփառատոնի վերջնական փուլում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով’