‘«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել’

1032

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 09.20-ին, օդանավակայանից  բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված  Լևոն Մ.-ն, որը 2011 թ. հուլիսի 23-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու մեղադրանքով:

Լևոն Մ.-ն կալանավորված է:

Նախորդ հոդվածը‘Ահազանգվել է Եղվարդի եկեղեցու փլուզման վտանգի մասին’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Բերդ– Ճամբարակ ավտոճանապարհը:’