‘Զվյագինցեւի «Սեր չկա» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»’

19344

Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Սեր չկա» (Нелюбовь) ֆիլմը կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Նման որոշում է ընդունել ռուսաստանյան համապատասխան կոմիտեն, հայտնում է BBC-ն:

Ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու կարծիքով, ֆիլմը լավ շանսեր ունի՝ ամերիկյան մրցանակաբաշխության «շորթ-լիստի» մեջ հայտնվելու համար:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա մայիսին Կաննի կինոփառատոնում: Այնտեղ կինոնկարն ստացել է լավագույն սցենարի համար մրցանակը եւ ժյուրիի մրցանակը:

Ֆիլմի սյուժեն պատմում է, որ ընտանիքում, որտեղ բաժանման եզրին կանգնած ծնողները չեն սիրում ոչ միայն միմյանց, այլեւ 12-ամյա որդուն, տղան որոշում է փախչել տանից: Ֆիլմը նվիրված է հենց նրա որոնման ընթացքին:

Նախորդ հոդվածը‘Բարտոմեուն ստում է, Մեսսիի հետ նոր պայմանագիր չկա. «Բարսելոնա»-ի նախագահի նախկին թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Թրամփն ընդդեմ Կիմի. ԱՄՆ-ն սաստկացնում է պատժամիջոցները’