‘Զ.Զոհրաբյանը գիտակցության է եկել ‘

1151

Ինչպես տեղեկացնում են ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ներկայում ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանի մամլո ծառայությունից, ժանը 20-ի սահմանններում «Արմենիա» ԲԿ-ում բուժում ստացող Զոհրաբյանը գիտակցության է եկել: Բժիշկների միջամտությունից հետո կրկին Զոհրաբյանը ստացել է դեղորայքային կոմա: Բժիշկների հավաստմամբ Զոհրաբյանի վիճակը կայուն է:

Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ-ի, ապրիլի 4-ին, ժամը 23.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Նախնական տվյալներով կա 3 տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09UL425 պետհամարանիշի ավտոմեքենաները: Հաղորդվել էր նաեւ, որ պարզվել էր, որ մեքենայում եղել է Զոհրաբ Զոհրաբյանը:

Զոհրաբ Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Նրանց երկուսին անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բ.կ.։  

Նախորդ հոդվածը‘Տարոն, սիրուն չի 2. «Բարեկարգ» եւ «մաքուր» Դավթաշեն համայնք (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆինանսական WikiLeaks. Ալիեւների գաղտնի օֆշորային հաշվեհամարները’