‘Զ.Փոստանջյան. Մեր թեկնածուն միակն է, որ մարտահրավեր է նետում ներկայիս իշխանությանը’

843

«Ժառանգությունը» ընդդիմադիր միակ ուժն է, որ հստակ հայտարարել է նախագահական ընտրությունների պայքարի մեջ մտնելու մասին: Այս մասին panarmenian.net-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փաստանջյանը:

«Մենք վստահ, մարտական տրամադրությամբ գնում ենք նախագահական ընտրությունների: Մեր թեկնածուն միակն է, որ մարտահրավեր է նետում ներկայիս իշխանությանը: Նա ոչ միայն համարձակություն ունի, այլև իր մեջ կրում է այն գաղափարը, որ վերջիվերջո Հայաստանի տարածքը բոլորիս հայրենիքն է և յուրաքանչյուր քաղաքացուն է պատկանում, ու այդ քաղաքացին էլ է զգում, որ իրեն է պատկանում Հայաստանը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե իրենք հավատո՞ւմ են իշխանությունների տված խոստումներին, որ գալիք նախագահական ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.« Ես միայն գործին եմ հավատում, իսկ իշխանություններն իրենց գործով հակառակն են ապացուցել»:

«Ժառանգության» համագումարը շարունակվում է: Ելույթ են ունեցել կուսակցության երիտասարդ անդամները: Ելույթներն ուղեկցվում են հեղինակ կատարողների երգերով:

Նախորդ հոդվածը‘Շրի-Լանկայում ձերբակալել են չինացի հարյուր խարդախների’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի նշանակման գործընթացը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության շրջանակներում’