‘Էբոլա վիրուսը սպառնում է Լիբերիայի գոյությանը’

958

Լիբերիան բախվել է իր գոյության համար վտանգ ներկայացնող սպառնալիքի, քանի որ մահացու Էբոլան տարածվում է «անտառային հրդեհի արագությամբ», հատարարել է Լիբերիայի պաշտպանության նախարարը:

Բրաունի Սամուկայը, հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև,  հայտարարել է, որ միջազգային հանրության արձագանքը համաճարակի բռնկմանը չափազանց զուսպ է: Նախարարի խոսքով՝ վարակի դեմ պայքարելու համար Լիբերիայում չեն հերիքում ո՛չ ենթակառուցվածքային հնարավորությունները, ո՛չ մասնագետները, ո՛չ էլ ֆինանսական միջոցները: «Մահացու Էբոլան տակնուվրա է արել մեր պետության կանոնավոր գործունեությունը »,- հայտարարել է նախարարը:

Երեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրեց, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի զոհերի թիվը հասել է 2296-ի: Ընդ որում՝ հայտարարության մեջ նաև նշվում էր, որ վիրուսով վարակված մարդկանց թիվն էլ անցել է 4 հազարից: Կազմակերպության տվյալներով՝ վարակվածների իրական թիվը կարող է չորս անգամ գերազանցել նշված թիվը:

Համաճարակի առումով իրավիճակը բարդ է նաև Սիեռա-Լեոնեում, Գվինեայում և Նիգերիայում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Gmail-ի հինգ միլիոն գաղտնաբառեր հայտնվել են համացանցում’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի վարչապետը հրաժարական է տվել’