‘Էդեն Ազար. «Ես խնդիր չունեմ Մոուրինյոյի հետ»’

767

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ փոխհարաբերությունների մասին:

«Սթոքի» հետ խաղից առաջ մենք խոսակցություն ունեցանք: Ես ասացի. «Գուցե հարկավոր է ինչ-որ բան փոխե՞լ»: Գուցե ես լավ խաղ անցկացնեմ «տասը համարի» դիրքում, կարելի է փորձել»: Այդպես էլ որոշեցինք, ես շատ լավ խաղ անցկացրեցի, նույնը տեղի ունեցավ «Նորվիչի» հետ խաղում»:

Ես փորձում եմ իմ խաղը խաղալ: Գիտեմ, որ մրցաշրջանն այդքան էլ լավ չսկսեցի, չնայած լիովին ներդրվում էի ինչպես պարապմունքներն, այնպես էլ՝ խաղերին: Հույս ունեմ բարելավվել մարզավիճակս, որպեսզի թիմին օգնեմ հաղթել:

Ես խնդիր չունեմ Մոուրինյոյի հետ: Շատ տարբեր խոսակցություններ եմ լսել, բայց դրանք ճիշտ չեն: Մեզ մոտ ամեն ինչ լավ է: «Չելսիի» համար նա լավագույն մարզիչն է, ու մենք հույս ունենք, որ միասին շատ մրցանակներ կարող ենք նվաճել: Եթե ոչ այս մրցաշրջանում, ապա՝ մյուսներում»:

Նախորդ հոդվածը‘Միջնորդ դատարանը գործ է հարուցել Բլատերի եւ Պլատինիի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’