‘Էդիկ Բարսեղյանը հրաժարվել է Արարատի մարզպետի պաշտոնից. Նրան կփոխարինի ՀՅԴ-ական նախկին նախարարը’

1162

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանին: Վերջինս տեղեկացրել է, որ այս պահին Բարսեղյանը դեռ աշխատանքի մեջ է:

Սահմանդրության համաձայն, մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ։ Կառավարության որոշումները վավերացնում է Հանրապետության նախագահը։

Ըստ հավաստի տեղեկությունների, նրա փոխարեն Արարատի մարզպետ կնշանակվի Գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով կոալիցիոն կառավարությունում այդ պաշտոնին  նշանակվել էր ՀՅԴ քվոտայով: 

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ. Հայ արտադրողները սուտ մակնանշումներով թյուրիմացության մեջ են գցում սպառողներին ‘
Հաջորդ հոդվածը‘Հեթանոսական տաճարների համալիրը բացահայտել է հին զոհաբերությունների գաղտնիքը’