‘Էդիմար. «Ռոնալդուն չպետք է լրացուցիչ որակազրկում ստանա»’

878

«Կորդոբայի» պաշտպան Էդիմարը կրկին անդրադարձել է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում արձանագրված միջադեպին, երբ նրան հարվածելու համար Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից։ 

Ի՞նչ եք կարծում, Ռոնալդուն դիտմա՞մբ հարվածեց Ձեզ։

-Ո՛չ, «Ռեալը» ստանդարտ դիրք էր խաղարկում, և Ռոնալդուի կողմից դա ագրեսիվ հարձակում չէր։ Նա հարվածեց ինձ ոտքով և դեմքիս, ոչինչ ավելի։ Նկատի ունեմ, որ մրցավարները կհասկանան՝ նման բաներ պատահում են ֆուտբոլային դաշտում։

Տեղյա՞կ եք, որ նա կարող է բաց թողնել «Ատլետիկոյի» դեմ դերբին, եթե 3-խաղյա որակազրկում ստանա։

-Կրիշտիանուն պետք է սովորական որակազրկում ստանա, ինչպես ցանկացած կարմիր քարտի դեպքում, ոչ մի հանդիպում ավելի։ Չեմ ուզում վիրավորել նրան և հույս ունեմ, որ նա կշարունակի մնալ աշխարհի լավագույն խաղացողը,-ասել է Էդիմարը «AS»-ին։

Նախորդ հոդվածը‘Ասիական հավաքականները տուգանվել են հանդերձարանում ծխելու համար’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս.-ի մահը» վիպակները ‘