Էդին Ջեկո. Մտածում եմ միայն «Ռոմայի» մասին

722

Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն հերքել է լուրերը, թե հեռանալու է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից։ Ավելի վաղ իտալական մամուլը գրել էր, որ 35–ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» կամ «Միլան»։

«Ես հոգնել եմ խոսել եւ մեկնաբանել այդ լուրերը։ Ես մտածում եմ միայն «Ռոմայի» մասին։ Այլ ակումբի մասին մի հարցրեք»,– Ջեկոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia–ն։

Ջեկոյի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30–ը։ Նա «Ռոմայում» է 2015–ից։ Հանդես է եկել նաեւ բոսնիական «Ժելեզնիչարում», չեխական «Ուստի–նադ–Լաբեմում», գերմանական «Վոլֆսբուրգում» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում Ջեկոն մասնակցել է 38 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՏոկիո-2020. Կարեն Խաչանովը տարավ երկրորդ հաղթանակը
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Պրոտասևիչին տեղափոխող ինքնաթիռն իջեցրած ավիակարգավարը փախել է Բելառուսից