Էդին Տերզիչը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»

237

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնում կնշանակվի Էդին Տերզիչը, որն այժմ գերմանական ակումբի տեխնիկական տնօրենն է, հաղորդում է Ruhr Nachrichten-ը։

«Բորուսիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր 45-ամյա գերմանացի Մարկո Ռոզեին, որն անցած ամռանն էր գլխավորել թիմը։

Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ էր Տերզիչը նշանակվել ակումբի տեխնիկական տնօրեն, թեեւ նախատեսվում էր, որ նա պետք է ընդգրկվի Մարկո Ռոզեի մարզչական շտաբում։

2020 թվականին Լյուսիեն Ֆավրի պաշտոնանկությունից հետո Էդին Տերզիչը եղել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար՝ նվաճելով Գերմանիայի գավաթը։

Գերմանիայի ավարտված առաջնությունում «Բորուսիան» գրավել է երկրորդ տեղը։

Նախորդ հոդվածը«ՌԲ Լայպցիգն» առաջին անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը
Հաջորդ հոդվածըՌուսաստանը հայտարարել է «Ազովստալը» գրավելու մասին