‘Էդուարդո Էռնեկյանը հաստատակամ է Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքը քանդելու հարցում’

1699

Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքն արժեք չունի և անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։ Լրագրողների հետ զրույցում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը այսպես մեկնաբանեց շենքը քանդելու իր որոշումը։ «Կառույցի հիմքերը շատ թույլ են, և ես կցանկանայի դրա փոխարեն նորը կառուցել»,- Էռնեկյանի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»։ Գործարարը նաև նշել է, որ ցանկանում է ավելացնել ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ, սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չկան։

Հիշեցնենք, որ 2001 թվականից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։

Նախորդ հոդվածը‘Ստարիջն ու Ռոջերսը օգոստոս ամսվա լավագույններն են ԱՊԼ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված անձանց առաջարկվում է ներողություն խնդրել’