‘Էդուարդ Լիմոնովը կրկին փորձում է գրանցել «Ուրիշ Ռուսաստան» կուսակցությունը’

833

Գրող Էդուարդ Լիմոնովը կրկին փորձելու է գրանցել «Ուրիշ Ռուսաստան» կուսակցությունը: «Մենք,  մեր ակտիվիաստների ցանկությամբ,  փաստաթղթերը նորից կհանձնենք՝ կուսակցությունը գրանցելու համար»,- հայտարարել է նա այսօր Մոսկվայում մեկնարկած «Ուրիշ Ռուսաստանի» համագումարում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը : Իր բացման խոսքում նա հատուկ ուշադրություն է հատկացրել Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեքսեյ Նավալնիին, որին անվանել է լիբերալների առաջնորդ: Նրա կարծիքով՝ «լիբերալներն ընտրությունների միջոցով իշխանության չեն գա, իսկ ապստամբության ընդունակ չեն»: Լիմոնովը հիշեցրել է, որ կուսակցությունը հանդես է գալիս հօգուտ ազգայնացման, և նրա կարգախոսն է՝ «Խլել և բաժանել»: «Ուրիշ Ռուսաստան» կուսակցությունն ստեղծվել է 2010 թ. , սակայն ՌԴ արդարադատության նախարարությունը մերժել էր կուսակցության գրանցումը՝ պատճառաբանելով, որ նրա կանոնադրությունը հակասում է ՌԴ օրենսդրությանը: 

Նախորդ հոդվածը‘Երևանում մայիսի 1-ից-օգոստոսի 31-ը գործել է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված վերականգնողական կենտրոն’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Բավարիան» չի պատրաստվում ձեռք բերել Մեսսիին’