‘Էդուարդ Շարմազանով. Էդ՝ Հանրապետականից լավ ո՞վ գիտի ժողովրդի պրոբլեմները’

919

«Էդ՝ Հանրապետականից լավ ո՞վ գիտի ժողովրդի պրոբլեմները, 1999 թվականից էս կողմ ո՞վ ա բարձրացրել ժողովրդի կենսամակարդակը, ո՞վ ա անկեղծ եղել ժողովրդի հետ, ո՞վ ա մտել ժողովրդի մեջ և յուրաքանչյուր հարցերին պատասխան տվել, ո՞վ ժողովրդին հենց էնպես չի ասել տաս-քսան անգամ կբարձրացնեմ աշխատավարձը, բայց բյուջեն դեֆիցիտից բերել ա ավելցուկի, ո՞վ ա լուծել սոցիալական պրոբլեմները, ո՞վ ա կրճատել աղքատությունը, ո՞վ ա լուծել տնտեսական բարեփոխումներ»: iLur.am-ի փոխանցմամբ՝ այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում նման հացադրումների շարան հնչեցրեց Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա ելույթը տեղից փորձեց ընդհատել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոչ արեց չխանգարել, իսկ Շարմազանովը սպառնաց, որ շարունակելու դեպքում «կխնդրի տիկին նախագահողին իրականացնել կանոնադրական ֆունկցիաներ»:

«Ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք շատ լավ հասկանում ենք, որ, այո, 35 000 դրամը բավարար չէ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ դրանով հնարավոր չէ լուծել այն բազմաթիվ պրոբլեմները, որոնք որ կան, բայց հնարավորությունը սա է, և մենք շարունակական ենք լինելու տարեցտարի ավելացնելու թե՛ նվազագույն աշխատավարձը և թե՛, ինչո՞ւ չէ, մեր քաղաքացիների սոցիալական դրությունը: Եվս մեկ անգամ ասում եմ, կարիք չկա, սիրելիներս, ընտրությունների նախաշեմին այս քաղաքական ամբիոնը դարձնել շահարկման առարկա»,- շարունակեց Շարմազանովը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. 7%-ով նվազագույն աշխատավարձ են բարձրացնում, երբ գները բարձրացել են 10,1 %-ով’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Կոնգրես-ԲՀԿ հանդիպումը ‘