‘Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանը շուրջ 1500 նախընտրական շտաբ ունի’

1202

Սերժ Սարգսյանը շուրջ 1500 նախընտրական շտաբ ունի ամբողջ հանրապետության տարածքում: Այս մասին iLur.am-ին հայտնեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մեր հարցին, թե արդյոք դա անհավասար մրցակցություն չի ստեղծում թեկնածուների միջև՝ այն դեպքում, երբ որոշ թեկնածուներ ընդամենը մեկ շտաբ ունեն կամ ընդհանրապես չունեն, Շարմազանովը պատասխանեց, թե յուրաքանչյուր թեկնածուի ընտրական շտաբ իրականացնում է քարոզարշավն իր մարտավարությանն ու օրենսդրությանը համապատասխան:

«Եթե Սահմանադրությանը և օրենսդրությանը չի հակասում, ապա որևէ խնդիր չկա: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը բարևելով է քարոզչություն անում, մեկը հացադուլ է անում, մեկ ուրիշը առավոտից իրիկուն մամուլի ակումբներից դուրս չի գալիս, հիմնական թեկնածուն էլ երկխոսում է ժողովրդի հետ: Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը յուրաքանչյուր գործառույթ իրականացնում է բացառապես օրենքով սահմանված կարգով»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

Մեր հարցին, թե ինչու են Սերժ Սարգսյանի որոշ շտաբներ գործում լքված տարածքներում, Շարմազանովն ասաց՝ նման բան չկա, քանի որ իրենց բացառապես բոլոր ընտրական շտաբները գործում են օրենքով սահմանված տեղերում և չեն հակասում օրենսդրությանը:

\"\"

Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը լքված կառույցում (Լուսանկարը 168.am-ի)

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները դարձյալ փողոց են դուրս եկել’
Հաջորդ հոդվածը‘Ընտրող չկա, բայց բոլորը գիտեն, որ «ապահով հայաստանցիները» 50+% են գրելու’