‘Էդուարդ Սնոուդենը հանդես է գալիս նոր բացահայտումներով (տեսանյութ)’

1008

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը հրապարակել է նոր մերկացնող փաստաթղթեր: Ըստ այդ փաստաթղթերի՝լրտեսման լայնածավալ համակարգ ստեղծելու հարցում ամերիկացիներին օգնել է Ավստրալիան: Իրենց ավստրալացի գործընկերների հետ միասին ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը ստեղծել է տեսագրման, հեռախոսազանգերի և ինտերնետի ձայնագրման ծրագիր, և չորս հիմնական սերվերները, որտեղ կուտակվել են տվյալները, գտնվել են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքում:

Էդուարդ Սնոուդենին, որն առայժմ գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամություն են արդեն հայտնել Վենեսուելան, Նիկարագուան և Բոլիվիան: Լատինաամերիկյան ևս մեկ երկիր՝ Էկվադորը, առայժմ քննարկում է այդ հարցը, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ ‘
Հաջորդ հոդվածը‘Սուրիկ «Լիսկա» Խաչատրյան. 11 զենք է ընդամենը, ինչո՞ւ եք զարմացել’