Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում

197

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում WhoScored-ի վարկածով։ Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի ավարտված առաջնությունում ամենաշատ գոլային փոխանցում (11) կատարած խաղացողն է։

Դարպասապահ․ Եգոր Բաբուրին («Տորպեդո»)։

Պաշտպաններ․ Դուգլաս Սանտոս («Զենիթ»), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ), Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Դանիիլ Խլուսեւիչ («Սպարտակ»)։

Կիսապաշտպաններ․ Կվինսի Պրոմես («Սպարտակ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Կլաուդինյո, Մալկոմ (երկուսն էլ՝ «Զենիթ»)։

Հարձակվողներ․ Ալեքսանդր Սոբոլեւ («Սպարտակ»), Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ)։

Չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ անընդմեջ նվաճել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը 30 խաղում վաստակել է 70 միավոր։ Արծաթե մեդալները նվաճել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն՝ 58 միավոր։ Երրորդ տեղում Մոսկվայի «Սպարտակն» է՝ 54 միավոր։

Նախորդ հոդվածը«Ռեալը» խզեց պայմանագիրը Էդեն Ազարի հետ
Հաջորդ հոդվածըԱՄՆ ոստիկանությունը մասնավոր օդանավի աղետի վայրում ողջ մնացած մարդ չի գտել