‘Էդվարդ Նալբանդյանը Ամանորը լրագրողների հետ կդիմավորի չինացիների նման. «Ժողովուրդ»’

989

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Ամանորի և Սուրբ ծննդի տոների առթիվ լրագրողների համար այսօր ընդունելություն է կազմակերպել։ Ու սա այն դեպքում, երբ այսօր հունվարի 22-ն է, ամանորյա տոներից անցել է երեք շաբաթ։ Եվ հունվարի 22-ին Ամանորի առթիվ ընդունելություն կազմակերպելը, մեղմ ասած, ծիծաղելի է հնչում: «Չնայած կարելի է ենթադրել, որ Էդ. Նալբանդյանը որոշել է Ամանորը լրագրողների հետ դիմավորել չինացիների նման, ըստ ինտերնետային «Վիքիպեդիա» հանրագիտարանի՝ «ավանդական չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը։ Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այդ օրն ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև»»,–ամփոփում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Վարդանիկի որդին խոստացել է «խփել տալ» Սամվել Բալասանյանին. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Պե՞տք է արդյոք լսել ռետրո-վերլուծաբաններին ‘