‘Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հանդիպել է Հոնդուրասի ԱԳ նախարարի հետ’

920

Ժնևում ԱԳ նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հոնդուրասի արտաքին հարաբերությունների պետական քարտուղար Միրեյա Ագուերո դե Կորալեսի հետ։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։ 
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:
Նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները երկու երկրների միջև, Երևանում և Տեգուսիգալպայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրել։

Ժնևում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ 
2015 թ. առաջին կիսամյակում Եվրոպական միությունում լատվիական նախագահության համատեքստում Հայաստանի և Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու կարևորությունը։ 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Տաղ «վճռական»’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Քաղաքական ուժերը պատասխան կտան ոչ թե ՀԱԿ-ին, այլ`ժողովրդին’