‘Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վրաստան’

997

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը կայացել է հունվարի 17-ին: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Nախարարները քննարկել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման և երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Նախարարները գոհունակությամբ վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվարին նախատեսված Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում։

Նախորդ հոդվածը‘Ալժիրում նավթագազային համալիրի գրոհի ընթացքում զոհվել է 30 պատանդ, գործողությունն ավարտված է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ Ազգային ժողովը 2012 թ. չորրորդ եռամսյակում ստացել է 1876 նամակ’