‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին’

905

Փետրվարի 6-ին Մյունխենում մեկնարկեց անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Համաժողովի շրջանակներում Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, տեղեկացնում է ԱԳՄ մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Զրուցակիցները անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անհանգստություն հայտնեցին՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ, և ընդգծեցին տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին», — ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ‪‎ԵԱՀԿ‬ գլխավոր քարտուղարին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժլադեններն ու վովլադենները մոլեգնում են (Տեսանյութ)’