‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’

1493

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով:

«Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,- փոխանցում են ԱԳՆ-ից:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Նալբանդյանն ասել է նաեւ, որ միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգության համար:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն Հունգարիային տեղեկացրեց դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն պահանջում է «վերատեսության ենթարկել բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը»’