‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի նախագահի հետ’

815

Երուսաղեմում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նախագահական նստավայրում ընդունել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Նախագահ Ռիվլինը և նախարար Նալբանդյանը կարևորեցին քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։

Հանդիպմանը կողմերը համաձայնեցին, որ հայ և հրեա ժողովուրդները համատեղ պատասխանատվություն ունեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

 

Նախորդ հոդվածը‘Սուարեսը, Տորեսը, Ալոնսոն և այլ աստղեր կմասնակցեն բարեգործական խաղի’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կքննի Սիսսեի և Էվանսի պահվածքը’