‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի և նախագահի հետ’

1080

Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին փետրվարի 13-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում է կայացել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը և Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:

Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Վլադիմիր Լյամկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առնչվող հարցերին։

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն իր համակիրներին ուղղված կոչ-հայտարարություն կհրապարակի’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա’