‘Էդվարդ Նալբանդյանը ճաշել է ԵՄ դեսպանների հետ ‘

1001

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպմանը հանգամանալից մտքերի փոխանակում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում ընթացող բանակցությունների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Ասոցացման օրակարգի ձևավորման հարցին: Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստան- ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացի կապակցությամբ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանը, քննարկվել է միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: 

Նախորդ հոդվածը‘Օլեգ Բլոխինը տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական ֆուտբոլի ամենաուշագրավ հանդիպումները` բացի «սուպերկլասիկո»-ից’