‘Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ում ելույթ կունենա հոկտեմբերի 1-ին ‘

874

Գալիք երեքշաբթի օրվանից ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում կսկսվեն պատվիրակությունների ղեկավարների ելույթները: Այդ ընթացքում ելույթներով հանդես կգան 100-ից ավել երկրների ներկայացուցիչներ: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի, Հայաստանի պատվիրակությունը գլխավորող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը նախատեսված է հոկտեմբերի 1-ին: Այդ օրը ելույթ կունենա նաեւ Բելառուսի ԱԳ նախարարը: Նալբանդյանը հավանաբար ստիպված կլինի իր ելույթում անդրադառնալ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորող նախագահ Իլհամ Ալիեւի ելույթի որոշ դրույթների: Վերջինս, համաձայն հերթացանկի, ելույթ կունենա սեպտեմբերի 28-ին: 

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 67-րդ նստաշրջանն իր աշխատանքը սկսել է երեքշաբթի, սեպտեմբերի 18-ին:  

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդ. Հայաստանը կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով’
Հաջորդ հոդվածը‘Անկախության հանրաքվեի մասին խոսում են միջազգային դիտորդները ‘