‘Էդվարդ Նալբանդյանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին’

799

Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ:

Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Եվ տերը տվեց նրան «ուրախությունն անանձնական»’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի և մնացած բոլոր գոլերը (տեսանյութ)’