‘Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ընտրությունների արդյունքը դրական է գնահատել ‘

941

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվար Նալբանդյանը «Արմնյուզ» ՀԸ խնդրանքով մեկնաբանել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանի ընտրությունների արդյունքը: Հիշեցնենք, որ Վրաստանում ընտրությունների արդյունքում իշխանության է եկել «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցությունը:

«Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի: Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիական հարաբերություններ: Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունն ամրապնդող կարևոր օղակ են:

Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ և լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների», — ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նախորդ հոդվածը‘Կամ Այվազյանը պետք է դատի տա «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ին, կամ Դատախազությունը պետք է գործ հարուցի Այվազյանի դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը պարգևատրել է ուսուցիչներին’