‘Էթիկայի հանձնաժողովը քննում է Տարոն Մարգարյանի հարցը’

798

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովը սկսել  է ուսումնասիրել ՀՀ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների, շահերի բախման ռիսկերի, ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքի և լիազորությունների օգտագործման հնարավոր դեպքերի մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:

Հանձնաժողովը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին պարզաբանում ստանալու նպատակով չի դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

 Հիշեցնենք, որ ԹԻՀԿ դիմել էր ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը`

1. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվե՞լ և համադրվե՞լ են արդյոք նրա և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ.

2. Համադրվե՞լ են արդյոք Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ, ի՞նչ հետևություններ են արվել. 

3. Ուսումնասիրվե՞լ են արդյոք մամուլում տեղ գտած հրապարակումները, և եթե այո, դիտարկվե՞լ են արդյոք դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները: Չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, և եթե այո, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է արդյոք Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘Պաշտպանության նախարարի նորաթուխ խորհրդականը քննադատում է բանակը քննադատողներին’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման արդյունքներից առայժմ տեղեկություններ չկան’