‘«Էթիհադ Էյրվեյզ»-ը ձեռնամուխ է եղել դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվերթերի իրականացմանը’

977

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերությունը (Etihad Airways) դուրս է եկել հայկական շուկա և այսօր իրականացրել է Աբու-Դաբի-Երևան առաջին կանոնավոր ավիաչվերթը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ձեյմս Մյուլլերը (James Mueller):

Նրա խոսքով, այսպիսով մեկնարկ տրվեց ավիաընկերության նոր` շաբաթական չորս անգամ ծառայություններին Աբու Դաբիի և Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի միջև: Աբու Դաբի-Երևան նոր երթուղին սպասարկվելու է երկրորդ դասի «A320 Էյրբաս» օդանավով, որը նախատեսված է 136 ուղևորների, ներառյալ՝ բիզնես-դասի 16 ուղևորների և էկոնոմ-դասի 120 ուղևորների համար: Նա նշել է, որ Աբու-Դաբին բազային օդանավակայան է, որտեղից ընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Պարսից ծովի քաղաքները, ինչպես նաև դեպի ԱՄՆ: 

Հայաստանը դարձավ Հարավային Կովկասի երկրորդ երկիրը, ուր սկսեցին թռչել «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռները, որոնք թռիչքներ են իրականացնում 106 ուղղություններով: Ըստ ընկերության տվյալների, 2013-ին ընդհանուր եկամուտները կազմել են 6.1 մլրդ դոլար, տարեկան աճը` 27%: Ընկերության զուտ շահույթը կազմել է 62 մլն դոլար, տարեկան աճը` 48%: Ուևորափոխադրումներից ստացված եկամուտը կազմել է 11.5 մլն դոլար, տարեկան աճը` 12%, իսկ բեռնափոխադրումներից` 928 մլն դոլար, տարեկան աճը` 30%: Ընկերությունը շահագործում է ավելի քան 470 օդանավ:

 

Նախորդ հոդվածը‘Սարկոզին «ցնցված է» իրեն ներկայացված մեղադրանքներից’
Հաջորդ հոդվածը‘Միզուլինան iPhone-ն անվանել է մանկապիղծի գործիք’