‘Էժանացում էլ չի եղել. Գազը էժան կմտնի Հայաստան, բայց նախկին թանկ գնով, «տուլիտ» կանեն սպառողների վրա ‘

1475

Քաղաքացի Սարգիս Շիրխանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով գազի գնի շուրջ ստեղծված խառնաշփոթին գրում է.

 «Փաստորեն, գազի գինը կմնա նույնը. էժան կմտնի Հայաստան, բայց նախկին թանկ գնով, կներեք, «տուլիտ» կանեն սպառողների վրա: Նախկինում մտնում էր Հայաստան 270 դոլարով հազ. խմ-ի համար, հիմա 189-ով, բայց սպառողը կշարունակի 270-ի սակագնով վճարել: Տրամաբանության հայր Արիստոտելը 18 անգամ շուռ եկավ գերեզմանի մեջ: Առնվազն անհասկանալի է գազի սակագնի «էժանացման» շուրջ ստեղծված հասարակական էյֆորիան:
Արդյունքում կարելի է միայն ենթադրել ու տեսեք, թե ինչ է ստացվում տրամաբանորեն. այդ «մնացորդ» 81-ական դոլարնները նույնիսկ պետբյուջե չեն գնալու. չէ՞-որ Հայ-Ռուսգազարդն այլևս «հայ-ռուս» չէ` Գազպրոմ դարձավ: Իսկ եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ իրականում ոչ մի էժանացում էլ չի եղել նույնիսկ «ոչ սպառողների», այսինքն` պետական մակարդակով, քանի որ եթե նախկինում պաշտոնական սակագնին գումարած սպառողը վճարում էր սպասարկման վճար «Հայ-Ռուսգազարդին», ապա այժմ նույն գումարը վճարվելու է պարտքերի դիմաց «Հայ-Ռուսգազարդին» կուլ տված ՌՈՒՍԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ «Գազպրոմ»-ին, հետևաբար, ՌԴ-ն պաշտոնապես էժանացնում է գազի սակագինը, սակայն դե ֆակտո, «Գազպրոմը» դարձնելով ՀՀ-ում գազի սպասարկման ընկերություն, դրա միջոցով ետ է բերում, կոմպենսացնում է իր իսկ կողմից հայտարարված էժանացումը: 
Հ.Գ. Տնտեսագետ չեմ, եթե ես սխալ եմ հասկանում, ուղղեք ինձ ու ինչ-որ մեկդ «փորձագետներից» բացատրեք»:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը մեկնում է Կիեւ ‘
Հաջորդ հոդվածը‘Մերկասառույցի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման մեջ’