Էլբրուսի վրա վերելքի ընթացքում զոհվել է հինգ լեռնագնաց, 14-ին հաջողվել է փրկել

471

Կաբարդինո-Բալկարիայում Էլբրուս սարի վերելքի ժամանակ զոհվել է հինգ լեռնագնաց, արշավի 14 մասնակիցների հաջողվել է փրկել։

Գրեթե 5400 մետր բարձրության վրա գտնվող մարդկանց որոնողական և փրկարարական գործողությունները շարունակվել են յոթ ժամից ավելի։

Կաբարդինո-Բալկարիայում ԱԻՆ գլխավոր վարչության պետի խոսքով՝ փրկված լեռնագնացներից շատերը վնասվածքներ են ստացել։ «Գրեթե բոլորը ցրտահարություններ ունեն, շատերի մոտ վերջույթների կոտրվածքներ են»,- նշել է նա։

Զբոսաշրջիկների խումբը օգնություն է խնդրել Էլբրուսում եղանակը փչանալուց հետո։ ТАСС-ի աղբյուրը հայտնել է, որ խմբում եղել են լեռնագնացներ Ռուսաստանի 11 մարզերից, նրանք բոլորը 30-ից բարձր տարիքի են եղել, հիմնականում՝ փորձ չեն ունեցել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 906 նոր դեպք, 16 մահ
Հաջորդ հոդվածըՕլիմպիական չեմպիոնը 4 տարով որակազրկվել է դոպինգի համար