‘ Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին կրճատվել է 3.9 %-ով ‘

772

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով կրճատվել է 3.9%, մինչեւ 6 555.8 մլն կՎտժ, — վում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:  Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 10%, մինչեւ 2 518.2 մլն կՎտժ, իսկ ՀԷԿ-երը` 2.9%, մինչեւ 1 993.1 մլն կՎտժ,  ՀԱԷԿ-ն ավելացրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 2.5 %, մինչեւ 2 091.5 մլն կիլովատ ժամ: Հողմակայանների ցուցանիշը մնացել է անփոփոխ` 3 մլն կՎտժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել 70.5 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 69.6 հազ.հեգաջոուլի փոխարեն: 

Նախորդ հոդվածը‘Մարդիկ ոտքով–գլխով մտնում են մի գործընթացի մեջ, որի ռիսկերն անգամ չեն հաշվարկել’
Հաջորդ հոդվածը‘Ամենացածր աշխատավարձները՝ մշակույթի, հանգստի եւ զվարճանքի կազմակերպման ոլորտներում ‘