‘էլեկտրաէներգիայի հաշիվներից դժգոհ են թերևս բոլորը. «ՀԺ»’

1333

Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին` ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները: Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է: Ստացած հաշիվներից դժգոհ են թերևս բոլորը: Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելու. «Ըստ «ՀԷՑ»-ից մեզ տրամադրած պաշտոնական տեղեկատվության, այս տարվա հունվարին ՀՀ բնակչությունը սպառել է 359 մլն կվտ ժամ էլէներգիա, ինչն անցած տարվա հունվարի ցուցանիշից մեծ է ընդամենը 10 տոկոսով: Բայց դրա դիմաց բնակչությունը վճարել է 13 մլրդ դրամ, ինչը անցած հունվարի ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսով: Յուրաքանչյուր ընտանիք այս տարվա հունվարին անցածի համեմատ ավել է վճարել միջինը 5 հազար դրամ: Ավելացնենք, որ 2010 թվականի հունվարի համեմատ, այս տարի բնակչությունը ուղիղ երկու անգամ ավելի շատ է վճարել սպառած էլէներգիայի դիմաց»:

Նախորդ հոդվածը‘6 ամիս ԱԺ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ’