‘Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 10%-ով. «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այսօր երթ կանցկացնի’

1909

Այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 10 տոկոսով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի որոշման համաձայն՝ օգոստոսի 1-ից 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 41,85 դրամ` նախկին 38 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը` 31,85 դրամ` նախկին 28 դրամի փոխարեն:

Էլեկտրաէներգիայի առևտրային սպառողների համար, որոնք օգտագործում են 35 կՎ և  ավելի լարում, ցերեկային սակագինը 29 դրամից ավելացել է մինչև 32,85 դրամ, իսկ գիշերայինը` 25 դրամից մինչև 28,85 դրամ: 6 (10) կՎ լարման սպառողների համար ցերեկային և գիշերային սակագները բարձրացել են 35 և 25 դրամից մինչև 38,85 և 28,85 դրամ` համապատասխանաբար:

Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ ժամը 19:00-ին, կազմակերպում է մոմերով երթ եւ քաղաքացիներին կոչ է անում երթի ընթացքում անջատել տան էլեկտրաէներգիան: Երթը կմեկնարկի Մատենադարանի մոտից, որի նպատակն է.

1.Բարձրացնել քաղաքացու բողոքի ձայնը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ և ցույց տալ միասնականությունը:

2.Պահանջել կառավարությունից անհապաղ ստեղծել անկախ հանձնաժողով` ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար:

3.Անփոփոխ թողնել էլ.էներգիայի սակագինը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:

 

Նախորդ հոդվածը‘ Մեսսին Արգենտինայի հավաքականում. թոփ 10 գոլերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները քաղաքացուն պահել են հյուրանոցի պահակակետում’