‘Էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով՝ օգոստոսի 1-ից’

1008

Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով, հունիսի 11-ին   խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այս մասին հաղորդում է news.am-ը և հիշեցնում է, որ ավելի վաղ Նազարյանը հայտարարել էր, որ թանկացումն ուժի մեջ կարող է մտնել օգոստոսի 1-ից:  Ըստ նրա՝ որոշումը կայացվելու է մոտ ապագայում՝ Հանձնաժողովի նիստում:

Իր հերթին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը news.am-ին  հայտնել էր, որ նշված 3,85 դրամով կթանկանան վերջնական սակագները բաժանորդային բոլոր խմբերի համար:

Հիշեցնենք, որ բարձր լարում ունեցող բաժանորդների համար (35 կՎտ և ավելի) գիշերային և ցերեկային սակագինը այժմ կազմում է համապատասխանաբար 29 և 25 դրամ՝ մեկ կՎտ-ի համար,  6 (10) կՎտ-ի դեպքում՝ 35 և 25 դրամ, 0,38 կՎտ-ի դեպքում և բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) և 28 դրամ (6,8 ցենտ):

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ը խորհրդակցություններ է անցկացրել ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարը ընդունելի չի համարում իր նախորդի «ինքնամեդալաշնորհումը» ‘