‘էլեկտրոնային եղանակով կքվեարկեն Հայաստանի 243 քաղաքացիներ’

782

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին էլեկտրոնային եղանակով 35 երկրներից կքվեարկեն Հայաստանի 243 քաղաքացիներ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն  Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական 9 ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն դեռ չի կողմնորոշվել` Սերժ Սարգսյանի դիմանկարը քարոզչանյութ է, թե ոչ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘5-ամյա աղջիկ թունավորվել է շմոլ գազից ‘