‘Էլթոն Ջոնի և նրա զուգընկերոջ ընտանիքում երկրորդ երեխան է հայտնվել’

885

Հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնի և նրա զուգընկեր Ջոն Ֆերշինի ընտանիքում համալրում կա, հայտնում է The Daily Mail-ը:

Մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ նույնասեռական ընտանիքի նորածնի փոխնակ մայրը նույն կինն է, ով լույս աշխարհ է բերել Ֆերշինի և Ջոնի առաջին զավակին:

Ամուսնական զույգի երեխայի մասին առայժմ ոչ մի այլ տեղեկություն չկա: Ջոնի և Ֆերշինի ներկայացուցիչները հրաժարվում են որևէ կերպ մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Էլթոն Ջոնի և Ջոն Ֆերշինի առաջնեկը ծնվել է 2010 թ. դեկտեմբերի 25-ին Կալիֆորնիայում: Հանրահայտ երգիչը խոստովանել է, որ զղջում է՝ հայրության բերկրանքն այդքան ուշ վայելելու համար: Այժմ Էլթոն Ջոնը 65 տարեկան է, իսկ նրա զուգընկերը՝ 50:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը մի խումբ ազատամարտիկների պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյանն ապաքինվում է և մոտ օրերս կվերադառնա ‘