‘Էլինար Վարդանյան. Ինչպիսին չպետք է լինի գլխավոր դատախազը’

2120

Ազգային ժողովում գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության քննարկումների ժամանակ Բարգավաճ Հայատան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը անցյալի փորձի հիման վրա ներկայացրեց իր դիտարկումները, թե ինչպիսին չպետք է լինի գլխավոր դատախազը:

Նրա խոսքով, մասնավորապես, անընդունելի է, երբ գլխավոր դատախազն իր պաշտոնը օգտագործում է ազգականների պաշտոնեական առաջխաղացման կամ ունեցվածքի ավելացման համար: Անընդունելի է, երբ որոշակի իրավիճակներում գլխավոր դատախազը դիմում է «օրենքով գողերի» եւ թաղային հեղինակությունների աջակցությանը: էլինար Վարդանյանի խոսքով, անընդունելի է, երբ գլխավոր դատախազը պատրաստ է քաղաքական հայացքների համար մարդուն վերագրել այս կամ այն հանցագործությունը՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել նրա վրա կամ քաղաքական դրդապատճառներով պաշտպանում է անհիմն մեղադրանքներ: Նա նշեց նաեւ, որ անընդունելի է, երբ գլխավոր դատախազն ընտրությունների փուլում պաշտոնանկության սպառնալիքով դիմում է իր ազդեցության տակ գտնվող գյուղապետերին՝ ստիպելով աշխատել իր նախընտրած կուսակցության օգտին: ինչպես նաեւ, ըստ նրա, անընդունելի է, երբ դատախազությունը այս կամ այն անձի վերաբերյալ կոմպրոմատներ է հավաքում՝ հարմար պահին այդ անձի դեմ օգտագործելու համար:

«Ձեր առջեւ դրված առաջին խնդիր պետք է լինի դատախազության հանդեպ մարդկանց հավատի վերականգնումը», — եզրափակեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Լյուդովիկ Ժյուլի. Ես չդիմացա Մեսսիի հետ մրցակցությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց Ստրասբուրգում՝ «նախագահի աթոռը գողացած Սերժ Սարգսյանի դեմ»’