‘«Էլիտ Շանթ»-ի «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը արգելվել է’

1055

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 372-Ա հրամանի հիման վրա «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակից, «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենից 2013 թվականի հուլիսի 2-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-ն որոշման պահանջներին:

«Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում ՀՆ N2-lll-4.9-01-2010 պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի հուլիսի 15-ի որոշմամբ արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը:

Ինչպես նաև «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՄԻՊ-ը խնդրել է իր ռուսաստանցի գործընկերոջը օգնություն ցուցաբերել ՀՀ քաղաքացուն’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. ՀՀ դեսպանատունը կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ’