‘Էլի թանկացումներ. Մամուլ’

1444

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո մեր հանրապետությունում այսօրվա թանկացումները գնալով ահռելի չափերի են հասնում: Երեկ «Ժողովուրդ»-ը շրջայց է կատարել Երեւանի մի շարք սուպերմարկետներում, խանութներում եւ արձանագրել է որոշ ապրանքատեսակների գների բարձրացում:

Օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 20 դրամի բարձրացում, 20 դրամով թանկացել է կերակրի աղը, իսկ որոշ խանութներում՝ 30-ով, ինչպես նաեւ՝ տոմատի մածուկը, կոսմետիկ միջոցները՝ լվացքի փոշի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, մի քանի տեսակի շամպուններ:

Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հացամթերքի եւ կոսմետիկ միջոցների շուկաներում վերահսկողություն չի իրականացնում, քանի որ այն համարվում է մրցակցային: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ  շաքարավազի եւ սուրճի գինը նվազել է, ձեթի գինն ու ալյուրինը՝ նույնպես:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Մեր կողմից հավելենք, որ շաքարավազի գինը 337 դրամից դարձել է 348 դրամ: Բայց ՏՄՊՊՀ-ի համար սովորական երևույթ է չնկատել շաքարավազի թանկացումը:

Նախորդ հոդվածը‘Զեպպ Բլատերը ծաղրել է Ռոնալդուին և հիացել Մեսսիով (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Տրանսպորտը կթանկանա. դա ռեժիմի ռազմավարական ծրագրի մաս է’