‘Էլի վարկ. Այս անգամ Ասիական բանկից’

962

Ազգային ժողովը հունիսի 10-ին վավերացրել է Ասիական Զարգացման Բանկի հետ 100 մլն դոլարի վարկային համաձայնագիրը, որը կուղղվի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային նախագծի իրականացմանը:

Ինչպես նշել է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի մարտի 11-ին: Վարկային միջոցները կուղղվեն Հյուսիս-Հարավա մայրուղու Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի շինարարությանը: Ճանապարհը կլինի քառագիծ: Տրամադրված միջոցները նախատեսվում են ուղղել նաև Աշտարակ-Քաջարան հատվածի տեխնիկա-տնտեսական ոսումնասիրությանը: Երրորդ տրանշը հաստատվել է դեռ 2012 թվականին, սակայն, ըստ ԶԼՄ-ների, այն հետաձգվել է առաջին և երկրորդ տրանշերի միջև առաջացած հակասությունների պատճառով: Բացի այդ, հայկական կողմը ծրագրի իրականացման նպատակով 60 մլն եվրո գումար է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկից: Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում 70 կմ երկարությամբ ավտոճանապարհների վրա, որի արժեքը կազմում է 30 մլն դոլար, և որն իրականացնում է Corsan Corvian ընկերությունը:

 

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն հանձնարարել է միջանցք բացել խաղաղ բնակչության համար’
Հաջորդ հոդվածը‘Ակսյոնով. Ղրիմում հումանիտար օգնությունը թալանվել է’