‘Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է առաջին հայկական պլանշետ արտադրողների հետ’

1187

Փետրվարի 3-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիայի նախագահ Վահան Շաքարյանին և «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Ռաֆայել Ղասաբյանին:

Նախարարը կարևորել է այն փաստը, որ  «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու առաջին շահագործողն է հանդիսանալու և արտադրելու է առաջին հայկական պլանշետները: Վ. Ավանեսյանը նշել է, որ ընկերության հաջողությունը դրական օրինակ կհանդիսանա ՏՏ ոլորտում գործող այլ կազմակերպությունների համար, ինչպես նաև կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և միջազգային շուկայում հայկական բրենդի ձևավորմանն ու ճանաչմանը:

Հանդիպման ավարտին Վահան Շաքարյանը Էկոնոմիկայի նախարարին տեղեկացրել է, որ առաջին հայակական պլանշետի` ԱրմԹաբի  պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Երևանում փետրվարի 4–ին:

Նախորդ հոդվածը‘Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե մեդալ’