‘Էկոնոմիկայի նախարարը 100 միլիոնով զուգարան չէր գնի’

863

«Իմ կարծիքով՝ հանրային զուգարաններն անարդյունավետ չեն։  Եթե ես լինեի, 100 մլն դոլարով զուգարան չէի գնի», Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:  

Ըստ նրա, Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունում տեղ գտած պնդումը, թե Տաթեւում եւ Երեւանում տեղադրված թանկարժեք բիոզուգարանները չեն աշխատում, ճիշտ չէ՝ ըստ նախարարի, դրանք տեղադրված են եւ աշխատում են:

 Ինչ վերաբերում է Գյումրու տեխնոպարկի ծրագրւի իրագործմանը, որը ՎՊ հաշվետվությունում ներկայացված էր որպես «անորոշ», ապա, ըստ Ավանեսյանի տեխնոպարկի ծրագիրը հաստատված է եւ հստակ է, թե ինչ ակնկալիք ունի պետությունը

«ՎՊ-ի անհանգստությունն այն է, որ կառավարությունը նախատեսում էր Գյումրին վերածել տեխնոքաղաքի, բայց այս ծրագիրն ընդամենը Գյումրու տեխնոպարկի մասին է, և անորոշության մասին խոսք լինել չի կարող»,- նշեց նա՝ այնուհանդերձ չնշելով, թե տեխնոպարկի ծրագիրը ինչ ժամկետներում կարող է իրականություն դառնալ:    

Նախորդ հոդվածը‘Ֆիննախ. 700 միլիարդ չկա, հետեւաբար՝ 700 մլրդի չարաշահում չկա’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային ճգնաժամային խումբ. ԼՂ հակամարտությահ գոտում լարվածությունը մեծանում է սպառազինությունների աճի ֆոնին’