‘Էկվադորը առաջին էլեկտրոնային դրամը կթողարկի ‘

1237

Էկվադորի կենտրոնական բանկը դեկտեմբերին մտադիր է շրջանառության մեջ դնել աշխարհում առաջին էլեկտրոնային արժույթը, տեղեկացնում են երկրի իշխանությունները:

Կենտրոնական բանկի ներկայացուցիչները նշում են, որ առայժմ անանուն էլեկտրոնային արժույթը շրջանառության մեջ կլինի դոլարի հետ զուգահեռ եւ ձեռնտու կլինի ամենաաղքատ խավերի համար, որոնք չեն կարող իրենց ավանդական բանկային սպասարկում թույլ տալ:
Լրատվամիջոցները նշում են, որ էլեկտրոնային արժույթի հայտնվելը կարող է օգտագործվել դրամային առաջարկի ավելացման եւ ԱՄՆ դոլարի արժեզրկման նպատակներով: Դոլարը Էկվադորում օգտագործվում է 2000թ-ի ճգնաժամից հետո:

Նախորդ հոդվածը‘Բաքվում ԱՄՆ դեսպանությունն արդարանում է. Կալիֆոռնիայի Սենատի որոշումը չի արտահայտում Վաշինգտոնի քաղաքականությունը’
Հաջորդ հոդվածը‘Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը Երևանում անցնում է ստացիոնար բուժում’