‘Էկվադորի իշխանությունները Սնոուդենի ճակատագրի շուրջ բանակցում են ՌԴ-ի հետ’

878

Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոն ուրբաթ հայտարարել է, թե Ռուսաստանի հետ բանակցություններ են տարվում Էդուարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Վերջին օրերին բանակցություններ են տեղի ունեցել ռուսաստանյան իշխանությունների հետ»,- լրագրողներին տեղեկացրել է Պատինյոն և հավելել, թե դրանք առայժմ արդյունք չեն տվել, հաղորդում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները: Պատինյոն ինքը չի կարողացել հանդիպել Սնոուդենի հետ, որն Էկվադորից քաղաքական ապաստան է խնդրել: Արտգործնախարարը հերքել է այն լուրերը, թե Սնոուդենի հարցում Էկվադորի ղեկավարության միջև տարաձայնություններ կան: «Մենք միասնական թիմ ենք, և մեկ մարդ է որոշում երկրի միջազգային քաղաքականությունը՝ երկրի նախագահը»,- ասել է Պատինյոն: Նրա խոսքերով՝ ամենակարևորն այս հարցում այն է, թե ԱՄՆ-ն ինչպես պետք է բացատրի գաղտնալսումներն ու համաշխարհային մասշաբով  տեղեկատվության հավաքագրումը, այլ կերպ ասած՝  ամերիկացիները պետք է պատասխան տան «ամբողջ աշխարհին լրտեսելու» մեղադրանքին, քանի որ բազմաթիվ միջազգային պայմանագրեր և մարդու իրավունքներ են խախտվել: Նա նաև ավելացրել է, որ եթե Սնոուդենն էլի ինչ-որ փաստեր ունի այդ թեմայով, ապա վատ չի լինի՝ հրապարակի դրանք. «Ճիշտ ժամանակն է: Թող աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում»,-ասել է Էկվադորի արտգործնախարարը, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանն իր կամքով ներկայացել էր դատախազություն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայում» հիացած են Կրիստիան Էրիկսենից’