‘Էկվադորի նախագահն առաջարկել է երկրի բոլոր թերթերը փոխել էլեկտրոնային ձևաչափի’

803

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան առաջարկել է երկրի բոլոր տպագիր պարբերականները  վերածել էլեկտրոնային ձևաչափի: Այս առաջարկը նախագահն արել է երկուշաբթի իր թվիթերյան միկրոբլոգում:

Ըստ Կորրեայի՝ դա անհրաժեշտ է անել՝ «թուղթը խնայելու և անվերահսկելի ծառահատումներից խուսափելու» նպատակով:

Նախագահի զգացմունքային արձագանքի պատճառ են հանդիսացել վերջերս ընդդիմադիր մամուլում հայտնված կոչերը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ՝ Յասունի ազգային պարկում նավթարդյունահանությունն արգելելու նպատակով, որովհետև այն հանգեցնելու է անտառահատման և բացասաբար է անդրադառնալու բնական այդ արգելավայրի էկոլոգիայի վրա: Այդ առնչությամբ ելույթ ունենալով՝ Կորրեան հանդես է եկել ի պաշտպանություն նավթարդյունահանման և որպես Ամոզոն գետի հովտի անտառները փրկելու այլընտրանք՝ առաջարկել է արգելել թղթի վրա թերթերի տպագրությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Զինվորականի հագուստով թուրք հովիվը նախկինում երկու անգամ հարձակվել էր հայ եւ ռուս սահմանապահների վրա. Taraf’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախկին նախագահը երկրի նախկին պաշտոնյաներին աշխատանքի է տեղավորում մասնավոր համալսարանում’