‘Էկվադոր-Արգենտինա խաղում Մասկերանոն կարմիր քարտ է ստացել էլեկտրոմոբիլի վարորդին հարվածելու համար. Տեսանյութ’

972

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն 2014թ. Աշխարհի առաջնության Էկվադոր-Արգենտինա խաղի (1:1) ժամանակ հեռացվել է դաշտից՝ բավական արտառոց վարքագծի պատճառով:

Հանդիպման 88-րդ րոպեին Մասկերանոն թեթեւ վնասվածք է ստացել, եւ նրա խաղադաշտից դուրս են հանել էլեկտրոմոբիլով: Սակայն դաշտից դուրս գալիս Մասկերանոն մի քանի անգամ ոտքով հարվածել է մեքենայի վարորդին, ինչի համար էլ խաղադաշտից հեռացվել է:

Ավելի ուշ Մասկերանոն իր այս արարքը բացատրել է նրանով, որ վարորդին մի քանի անգամ խնդրել է մի փոքր դանդաղ վարել էլեկտրոմոբիլը, ինչը վարորդը անտեսել է եւ դա հունից հանել է ֆուտբոլիստին:

Բոլոր դեպքերում, Մասկերանոն ներողություն է խնդրել եւ ընդունել, որ սխալ է գործել:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Առաջնային խնդիր է դառնում Տիգրան Սարգսյանի և նրա հովանավոր Սերժ Սարգսյանի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Օհանյանը հունիսի 15-ին կընտրվի Երևանի քաղաքապետի տեղակալ’